Կանադուհին բացահայտում է ինչպես է իրեն հաջողվել մեկ տարում նիհարել 45 կգ-ով` առանց սովահարության. լուսանկար
LifestyleԿանադուhի երիտասարդ մայրիկը, ով մարսողական խնդիրներ է ունեցել դեռևս դպրոցական տարիներից և չափից ավելի քաշ էր հավաքել երկու հղիությունների արդյունքում, հաջողացրել է 1 տարում 45 կգ նիհարել:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, կանադական Նոր Շոտլանդիա նահանգում բնակվող 24-ամյա Ռեյչլ Գրեհեմը որոշել է կիսվել իր հաջողությամբ, որպեսզի ուրիշներն էլ հասկանան, որ դա հնարավոր է: Նա մեկ տարում նիհարել է` 107 կգ-ից հասնելով 62 կգ-ի:
Առաջին հղիության ընթացքում կանադուհին իրեն թույլ է տվել ուտել ինչ-որ ցանկանա, սակայն երկրորդ հղիությունից հետո որոշել է նիհարել`պարզելով, որ իր տատիկը մահացել է գիրության հետ կապված խնդիրներից: