Կալիֆորնիայում ընտրվել է «Աշխարհի ամենատգեղ շունը» (լուսանկարներ)
LifestyleԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում 29-րդ անգամ անցկացվել է World's Ugliest Dog Contest մրցույթը («Աշխարհի ամենատգեղ շունը»), որում հաղթող է ճանաչվել Մարթա անունով նեապոլիտանական մաստիֆը: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Չնայած անվանմանը՝ այս կոչումը պատվավոր է համարվում: Շան տիրուհի Շիրլի Զինդլերը ստացել է 1,5 հազար դոլար գումարի չափով մրցանակ. դրանից բացի` նա իր շան հետ կմեկնի Նյու Յորք՝ հեռուստաշոուի մասնակցելու համար:
Զինդլերի խոսքով՝ Մարթան նախկինում փրկարար շուն է եղել, սակայն վատ պայմանների հետևանքով նա համարյա կորցրել է տեսողությունը, իսկ մի քանի վիրահատությունից հետո այն վերականգնվել է:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ժյուրիի անդամները որոշումներ են կայացրել իրենց առաջին տպավորությունների հիման վրա՝ հաշվի առնելով կենդանու առանձնահատկությունները, անհատական բնութագրերը և հանդիսատեսի արձագանքը:
Նշվում է, որ ժյուրիի անդամներին դուր է եկել Մարթայի պահվածքը, որը շատ բնական է դրսևորել իրեն. կենդանին հանգիստ դուրս է եկել բեմ՝ ուշադրություն չդարձնելով ոչ ոքի վրա և չարտահայտելով որևէ հնարքներ անելու մտադրություն:





