Թուրքիայում զինծառայողներ տեղափոխող մեքենա է կողաշրջվել, կա զոհ (լուսանկար)
Международные новостиԹուրքիայում կողաշրջվել է զինծառայողներ տեղափոխող մեքենա։ Պատահարի հետևանքով մահացել է մեկ զինվոր, վիրավորվել 6-ը, հայտնում է թուրքական «Էվրենսել» պարբերականը։
Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի Սըվազ նահանգի Յըլդըզելի շրջանում՝ Անկարայի ճանապարհին։
22-ամյա սերժանտ Համզա Դեդեն մահացել է տեղի հիվանդանոցներից մեկում։
