Մարդիկ, ովքեր խորապես հիասթափվել են առցանց գնումներ կատարելու համար
Lifestyle21-րդ դարում ամենատարածված առևտրի ձևերից մեկն էլ առցանց «շոփինգն» է: Մեզ երբեմն համակարգչի առաջ նստել և առանց տնից դուրս գալու որևէ բան գնելը կամ պատվիրելը շատ հեշտ է թվում, կարծում ենք` կարող ենք ժամանակ խնայել, այնուհանդերձ, շատերս պետք է խոստովանենք, որ առցանաց գնումներ կատարելը շատ թերություններ ունի:
Երբ տեսնում ենք որևէ կայքում վաճառվող ապրանքի գրավիչ տեսքն ու հարմար գինը, չենք էլ կասկածում, որ տեսածն ու առաքվող պատվերը ոչ միայն մի փոքր կտարբերվեն, այլ իրար հետ որևէ կապ անգամ ունենալ չեն կարող:
Ստորև Orer.am-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում boredpanda.com կայքի զվարճալի ֆոտոշարքը, որը ներկայացնում է մի քանի դեպք, երբ գնորդները լիովին խաբվել են առցանց առևտուր անող կայքերի կողմից և հիասթափվել իրենց պատվիրած իրերից։









