Mom I'm Fine. մեքսիկացի ճանապարհորդը շարունակում է շրջագայել աշխարհով մեկ
LifestyleՄեքսիկացի Ջոնաթան Քաբեն Քինյոնեզը Բրյուսելում աշխատում էր որպես բիզնես խորհրդատու: Նա թողեց իր աշխատանքը, վաճառեց ավտոմեքենան և 2016 թվականի մարտին մեկնեց Կուբա: Նրա մայրը անհանգստացել է այդ որոշումից, այդ պատճառով էլ ճանապարհորդը որոշեց հաճախ տեղեկացնել մորը, որ իր հետ ամեն ինչ լավ է:
Այս նպատակով նա գրեթե բոլոր վայրերում, որտեղ այցելում էր, լուսանկարվում է Mom, I’m fine գրությամբ պաստառի հետ` «Մա՛մ, ինձ մոտ ամեն ինչ լավ է», և հրապարակում:
Ճանապարհորդի խոսքերով՝ ճանապարհորդությունն օգնեց նրան ազատվել այն կյանքից, որը սահմանափակել էր իր երջանկությունը: Ջոնաթան խորհուրդ է տալիս բոլորին, որ բոլորն այդպես անեն և իրենց կյանքը լիովին կփոխվի: Բոլորն էլ սիրում են ճանապարհորդել, սակայն պետք է պարզապես մի օր համարձակություն ունենալ ամեն ինչ թողել ու սկսել ճանապարհորդել:
Մեքսիկացին իր այս ճանապարհորդությունների ու բազմաթիվ արկածների շնորհիվ գնալով ավելի ու ավելի շատ երկրպագուներ է հավաքում: Նրա Instagram-ի էջը 236. 00 հետևորդ ունի:









