Թրամփի և Ռուսաստանի միջև կապերի մասին CNN–ի հոդվածի հեղինակները դուրս են եկել աշխատանքից
Международные новостиԱմերիկյան CNN հեռուստաալիքն ընդունել է իր երեք հաստիքային աշխատակիցների աշխատանքից ազատման դիմումները։ Նրանց անունները կապված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա խորհրդական Էնթոնի Սկարամուչիի մասին աղմկահարույց հոդվածի հետ։
Նշենք, որ Թրամփի և «Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի» կապերի մասին հոդվածը հեռացվել էր CNN-ի կայքից։ Նյութի հղումներից ոչ մեկը ներկայում չի աշխատում։
Աղմկահարույց հոդվածի պատմության ֆոնին լրագրողներ Թոմաս Ֆրենկը, Էրիկ Լիխթբլաուն և Լեքս Հարիսը որոշել են լքել CNN-ը։
«Ուրբաթ CNN-ը հրաժարվեց պատմությունից, որը հրապարակվել էր իմ թիմի կողմից։ Ես լքում եմ CNN-ը՝ որպես այդ խմբի պատասխանատու խմբագիր։ Ես CNN-ում եմ եղել 2001թ.-ից, և համոզված եմ մի բանում. սա լրատվական ծառայություն է, որի համար առաջնահերթը միշտ ճշմարտացիությունն ու հավաստիությունն են։ Ես հեռանում եմ, սակայն կրելու եմ այդ սկզբունքներն ամենուր», - մեկնաբանել է Լեքս Հարիսը։
Նշենք, որ այժմ ԱՄՆ կոնգրեսում անցկացվում են անկախ հետաքննություններ, որոնք փորձում են պարզել Ռուսաստանի միջամտությունը Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելու գործում։ Նմանատիպ հետաքննություն է անցկացնում նաև Հետաքննությունների դաշնային բյուրոն։