Ավելորդ սպասումներ ՌԴ-ից պետք չեն. Շ. Քոչարյան
Политика«Անվտանգության հարցերում մեր հույսն առաջին հերթին մեզ վրա պետք է դնենք»-, այսօր խորհրդարանում լրագրողներին հետ զրույցում անդրադառնալով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու շարունակական գործընթացին՝ նման տեսակետ հայտնեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Չպետք է ունենալ ավելորդ սպասելիքներ: Իհարկե, Ռուսաստանը մեր դաշնակիցն է, բայց ավելորդ սպասելիքներն այլ պատկերի կարող են բերել: Դա իրականությունն է, եւ մեր դիրքորոշումն այդ հարցում հստակ ու պարզ է», - ասաց փոխնախարարը: Նա նաեւ ընդգծեց, որ հենց այս տրամաբանությունից ելնելով էլ Հայաստանն իր արտաքին հարաբերությունները կառուցում է թե՛ Ռուսաստանի, թե՛ այլ գործընկերների հետ: