Ամեն ինչ կանեմ թեկուզ կարճ ժամանակով ծովափնյա երկիր մեկնելու համար. Եվա Բաղդասարյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Դերասանուհի Եվա Բաղդասարյանը Life.panorama.am-ի հետ զրույցում հայտնել է, որ էկրանային դադարը երկար չի տևի, քանի որ արդեն իսկ առաջարկ ունի հեռուստատեսային նախագծերից մեկից:
«Դեռևս փակագծեր բացելու իրավունքը չունեմ, միայն կարող եմ ասել, որ հեռուստադիտողը ինձ կրկին էկրաններին կտեսնի, քանի որ նոր հեռուստասերիալում եմ նկարահանվում: Նկարահանումները կսկսվեն առաջիկա օրերին, այնպես որ հանգիստս պլանավորել մի փոքր դժվար կլինի, թեև ամեն ինչ կանեմ թեկուզ կարճ ժամանակով ծովափնյա որևէ երկիր մեկնելու համար»,- նշեց Եվան՝ հավելելով, որ իր համար հանգստի լավագույն տարբերակը ծովի և արևի առկայությունն է:
«Ես ծովափնյա հանգստի սիրահար եմ: Թեև լողալ այնքան էլ լավ չեմ կարողանում, սակայն ծովն իմ տարերքն է: Եթե կա ծովն ու արևը, ուրեմն հանգիստս լիարժեք է»,- նկատեց նա:
Եվա Բաղդասարյանը սիրում է հանգիստն անցկացնել ինչպես ընտանեկան, այնպես էլ ընկերական միջավայրում:
Շարունակությունը՝ այստեղ: