Ереван, 04.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Հաճախ եմ նրան ասում՝ աշխարհում ունեմ միայն մեկ երեխա և ես քեզանից ակնկալիքներ ունեմ». Լուիզա Ղամբարյանի դուստրն արդեն 12 տարեկան է (Photo)

Lifestyle

BlogNews.am-ը գրում է.

Երեկ դերասանուհի և հարողադավարուհի Լուիզա Ղամբարյանի և հայտնի բժիշկ Գեորգի Պողոսյանի դստեր՝ Գաբիի տարեդարձն էր: Դստեր 12-ամյակի տոնական միջոցառման, անցումային տարիքի առանձնահատկությունների,  մայր-դուստր հարաբերությունների,ինչպես նաև Գաբիի իրականացած երազանքի մասին BlogNews.am-ը զրուցել է Լուիզա Ղամբարյանի հետ, ով սիրով կիսվել է դստեր հետ ընկերական ու մտերմիկ հարաբերություններ ունենալու մի քանի կարևոր ու արժեքավոր գաղտնիքներով.

«Գաբիիս 12 ամյակը նշեցինք շատ ուրախ ու բարձր տրամադրությամբ՝ ի սկզբանե մեր պլանավորածի համաձայն: Կեսգիշերից Գաբին արդեն ուներ ուրախ, առույգ տրամադրություն, որը շարունակվեց մինչև օրվա ավարտ: Տարեդարձը աղջիկս նշել է իր ընկերուհիների, դասընկերուհիների հետ, որոնք բոլորը համարյա իր տարիքին են: Գեղեցիկ ծրագիր էինք ընտրել ժամանցի կենտրոնում, նախապես թեմա էինք ընտրել, ամեն ինչ մանրամասն քննարկել: Ընտրել էինք «Ալիսան հրաշքների աշխարհում» թեման: համապատասխան կերպարներ, ինտերիեր, քաղցրավենիք»:

Դստեր տարիքի մասին խոսելիս, Լուիզան նշում է, որ իր համար այս ընթացքն իսկապես շատ արագ է անցել. «Տատիկների ու պապիկների մի խոսք կա՝ «ուրիշի երեխան արագ է մեծանում»: Երեկ էլ, հենց տոնական միջոցառման ընթացքում մտքերով վերհիշեցի Գաբիի հետ կապված ամեն ինչն առաջին օրից՝ ծնվելը, առաջին զգացողություններս՝ որպես մայր: Այդ պահից արդեն 12 տարի է անցել, սակայն ինձ համար այդ ընթացքը մի ակնթարթ է թվում»:

Դստեր նախասիրություններից, ծնողներից ժառանգած գենետիկ նախադրյալներից խոսելիս, Լուիզան նշում է, որ Գաբին ունի և՛ հոր, և՛ մոր մասնագիտության հանդեպ սեր ու հետաքրքրություն. «Անգամ իր մեծ տատիկից է գեներ ժառանգել, ով խորհրդային հայտնի գրող է եղել: Բժշկությունն էլ է իրեն հետաքրքրում, արվեստն էլ է շատ սիրում ու պիտի նշեմ, որ հենց արվեստի հանդեպ հակվածություններն են ամենաշատն ընդգծված Գաբիի մոտ: Աղջիկ երեխա է, ու ինձ հետ ավելի շատ է ժամանակ անցկացնում,  գուցե նաև ես իր համար ավելի տպավորիչ ու վառ կերպար եմ, ու հենց դրա համար է, որ հատկապես արվեստն է սիրում, չգիտեմ, բայց արդեն տեսնում եմ, որ բեմի հանդեպ առանձնահատուկ հետաքրքրություն ունի: Ասել, որ արդեն պարզ է՝  ինչ ուղի կընտրի Գաբին՝ բժշկություն, թատրոն, արվեստի այլ ճյուղ, սխալ կլինի, միայն գիտեմ, որ ամեն ինչից մի քիչ-մի քիչ լավ խորը նստած ունի իր մեջ»:

Լուիզան համաձայն չէ, որ ժամանակակից երեխաների հետ բարդ է: Առավել ևս դերասանուհին չի ընդունում, որ գոյություն ունեն կոնկրետ անցումային տարիքներ, երբ հատկապես բարդ ու դժվար է երեխայի հետ ընդհանուր լեզու գտնելը. «Ժամանակները փոխվել են և ժամանակակից սեդրունդն էլ է ուրիշը: Այս սերունդը շատ ավելի կայուն ու ինքնավստահ է: Գիտի՝ ինչ է ուզում և նաև գիտի՝ ինչպես դա անել: Եվ սա շատ կարևոր է: Աղջկաս օրինակով կարող եմ ասել, որ ոչ մի կապրիզ, տրամադրության անկում, որը պայմանավորված կլինի իր տարիքով, ես չեմ տեսնում: Կարծում եմ՝ այդ «անցումային տարիք» ասվածը մարդիկ են հորինել և այն բոլորին չէ, որ վերաբերում է: Իսկ եթե դա իսկապես այդպես է, ու «անցումային տարիք»  իրոք կա, ապա կարող եմ ասել, որ Գաբիի մոտ այն շատ փափուկ, մեղմ ու աննկատ է անցնում: Մի տարբերակ էլ կա՝ գուցե մեր մոտ այդ «անցումային տարիքը» դեռ չի սկսվել)):

Դստեր հետ հարաբերությունների մասին Լուիզան նշում է, որ ամենասկզբից էլ լավ ընկերներ են եղել. «Կարողանում ենք նստել ու զրուցել, միմյանցից ստանալ այն, ինչը երկուսիս էլ անհրաժեշտ է: Հաճախ եմ նրան ասում՝ աշխարհում ունեմ միայն մեկ երեխա և ես քեզանից ակնկալիքներ ունեմ, միայն քեզնից: Նույնն էլ նա գիտի, որ ամեն հարցում կարող է ծնողների վրա իր հույսը դնել: Երեխայի հետ պետք է վաղ տարիքից խոսել որ չիայն իր իրավունքների, այլ նաև պարտականությունների մասին: Կատակներիկ, զրույցների, ամենօրյա քննարկումների ընթացքում կարելիք է շատ լուրջ թեմաներ քննարկել երեխայի հետ; Այնպես չէ, որ մեր հարաբերությւոններում միշտ ամեն ինչ անթերի սահուն ու հարթ է, ուղղակի պետք է փորձել լուծումներ գտնել անգամ ամենաբարդ հարցերի դեպքում»:

Երեխայի արժեհամակարգի ձևավորման հարցում Լուիզա Ղամբարյանի մոտեցումները շատ հետաքրիրք են: Դերասանուհին ասում է, որ երբեք, ուղղակի խոսքով չի փորձում ուղղություն ցույց տալ դստերը, և եթե ինչ-որ բան է ուզում Գաբիին սովորեցնել, ապա դա անում է սեփական օրինակով. «Նա մի երաժշտություն է նախընտրում, ես էլ ուզում եմ, որ զուգահեռ նաև այլ երաժշտություն լսի: Որպեսզի ես հասնեմ նրան, որպեսզի նա ունենա բազմատեսակ երաժշտական գիտելիքներ, անում եմ այնպես, որ նրա հետ անցկացրած ժամանակաընթացքում Գաբին հենց այն լսի, ինչը որ ես եմ նախընտրում»:

Ամենակարևոր բանը, որ պետք է կարողանա յուրաքանչյուր ծնող՝ երեխայի հետ զրուցելու ունակությունն է՝ համոզված է դերասանուհին. «իմ դստեր հետ հաճախակի եմ զրուցում: Խոսքը շատ կարևոր է մեր կյանքում: Ժամանակակից ծնողները ամեն ինչով ապահովում են իրենց երեխաներին, սակայն շփվելու, երեխայի հետ խոսելու համար ժամանակ չեն ունենում»:

Համակարգչային կախվածությունը ժամանակակից կյանքում համատարած երևույթ է, որը չի շրջանցում նաև երեխաներին: Այս հարցում Լուիզա Ղամբարյանն ունի իր մտահոգությունները. «Չեմ պատկերացնում մի ընտանիք, որը չունենա այս խնդիրը: Ի վերջո, այդ նույւն համացանցը ունի նաև իր դրական կողմերը: Սակայն պետք է այնպես անել, որ երեխան կարողանա գրագետ օգտվել այդ նույն ինֆորմացինո հոսքից: Ու որպեսզի երեխան ամբողջությամբ չընկղմվի համացան, պետք է տարբերակներ գտնել՝ խմբակներ, շփումնր ընկերների հետ: Գաբին ունի մտերիմ ընկերներ, որոնց հետ զբոսնում է, շփվում են, քայլում, և այդքանից հետո ոչ մի վտանգավոր բան չի կարող լինել, եթե նա մեկ-երկու ժամ համացանցում անցկացնի»:

Հարցին, թե տարեադարձին արդյոք Գաբին երազա՞ն ք էր պահել , Լուիզան նշեց, որ պահել էր. «Ամենամեծ իր երազանքը շնիկ ունենալն էր, որը նա ունեցավ: Դա տեղի ունեցավ Գաբիի տարեդարձից մի փոքր ավելի առաջ, քանի որ շունը ծնվեց ավելի վաղ,  ու քանի որ իր հետծծնդյան վաղ շրջանը պետք է արդեն մեր տանն անցկացներ, մենք նրան մեր տուն բերեցիքն մի փոքր ավելի շուտ: Սա Գաբիի ամենամեծ երազանք էր»:Հարցին, թե որքանով է Գաբին կարողանում խնամել իր կրտսեր բարեկամին, Լուիզան նշում է, որ Գաբիի վրա միայն շանը սիրելն է, իսկ խնամքը ու շան հետ կապված մնացած բոլոր հոգսերը Գաբին թողել է մայրիկի վրա)):

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Լուսանկարները՝ Լուիզա Ղամբարյանի անձնական արխիվի

Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный