Ինչ կլինի, եթե ամեն օր երկու կիվի ուտեք
LifestyleԻնչպես բազմիցս լսել ենք, բժիշկները կիվին իսկական վիտամինային «ռումբ» են համարում, քանի որ այն իր մեջ պարունակում է մրգերի ու բանջարեղենների համար մեծ քանակությամբ վիտամիններ, ինչպես նաև հանքային նյութեր:
Սակայն վերջերս Օտագոյի համալսարանի մասնագետները նոր բացահայտում են արել այս հրաշագործ մրգի վերաբերյալ: Պարզվում է, որ այն մարդիկ, ովքեր սննդակարգում կանոնավորապես կիվի են ներառում, առօրյայում ավելի քիչ են հոգնածություն զգում եւ հազվադեպ են դեպրեսիա ունենում:
Գիտնականների փորձին մասնակցած 54 երիտասարդներին երկու խմբի են բաժանել` վեց շաբաթվա ընթացքում մի խմբին օրական կես կիվի են տվել, երկրորդ խմբին՝ երկու կիվի: Արդյունքում` երկրորդ խմբի կամավորների օրգանիզմում C վիտամինի մակարդակը զգալիորեն բարձրացել է:
Փորձագետների կարծիքով՝ արդյունքում նրանք, ի տարբերություն առաջին խմբի, ավելի դիմացկուն ու աշխույժ են եղել և քիչ են դեպրեսիա ունեցել:
Կիվին մարդուն պաշտպանում է սթրեսի հետեւանքներից առաջացող մի շարք հիվանդություններից` նյութափոխանակության խանգարում, հիպերտոնիա, մարսողական համակարգի խանգարում, թույլ իմունային համակարգ:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: