Ереван, 30.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Քաղաքացին պետության մասին կարծիք է կազմում համայնքային իշխանության հետ շփման արդյունքում. ՀՀ վարչապետ

Политика

 Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ Լոռու մարզում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների ընթացիկ արդյունքներն ու առաջիկա անելիքները: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը զեկուցել է մարզի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման ուղղությամբ կատարվող քայլերի, մակրոտնտեսական ցուցանիշների, ներդրումային ծրագրերի, համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարողականի մասին: Ներկայացնելով 2017 թ. առաջին եռամսյակի մակրոտնտեսական ցուցանիշները՝ մարզպետը նշել է, որ արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 31891,8 մլն ՀՀ դրամ, իսկ գյուղատնտեսական համախառն ներքին արդյունքի ծավալը՝ 5351,0 մլն ՀՀ դրամ: Աճ է արձանագրվել շինարարության ծավալի մեջ: Ի կատարումն վարչապետի հանձնարարականի ներկայացվել է 25 ներդրումային բիզնես ծրագիր՝ շուրջ 10 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: 25 ծրագրից 3-ն արդեն հավանության է արժանացել: Արթուր Նալբանդյանը ներկայացրել է Լոռու մարզի զարգացման ռազմավարության գերակա ուղղությունները՝ արդյունաբերություն, արտահանման խթանում, զբոսաշրջություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն, սննդարդյունաբերություն և փոքր ու միջին ձեռնարկությունների ստեղծում՝ նշելով, որ մարզն ունի այս ոլորտների զարգացման համար անհրաժեշտ ներուժը: 

Անդրադառնալով մարզերի զարգացման ծրագրերի արդյունավետ իրականացման հարցին՝ վարչապետն ասել է. «Մարզային իշխանությունը պետք է հասկանա մարզի առավելությունները՝ որո՞նք են տնտեսական վիճակի օբյեկտիվ և ոչ օբյեկտիվ պատճառները, ինչի՞ հիման վրա պետք է տնտեսական աճ ապահովենք, ինչո՞վ կարող ենք իրենց օգնել: Յուրաքանչյուր մարզի ռազմավարությունը քննարկել ենք, բայց անհրաժեշտ է այս հարցադրումներին ևս մեկ անգամ անդրադառնալ»: 

Համայնքների բյուջեների կատարողականի առնչությամբ Կարեն Կարապետյանը նշել է, որ թերպլանավորման տեղ կա, որովհետև համայնքի բյուջեն ավելացնելու մոտիվացիա չի եղել: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է Լոռու մարզպետին՝ ներկայացնել համեմատական վերլուծություն համայնքների բյուջեների պլանավորման և կատարողականի վերաբերյալ:

Վարչապետը հետաքրքրվել է նաև մարզում «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքից և ծանոթանալով կատարվող քայլերին՝ հանձնարարել է լինել խիստ հետևողական «Մաքուր Հայաստան»-ի իրականացման գործում, աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներն իրականացնել ավելի կազմակերպված ու հնարավորինս արագ: «Մեր ուզածն այն է, որ մեր քաղաքացին նորմալ ապրի: Համայնքային կառավարումը չափազանց կարևոր է: Որքան էլ կառավարությունում խելոք բաներ մտածենք, եթե համայնքը տեղում չաշխատեց, դա կոպեկի գին չի ունենա, որովհետև քաղաքացին պետության մասին առաջին հերթին կարծիք է կազմում համայնքային իշխանության հետ շփման արդյունքում, իր համար համայնքային իշխանությունն է պետության արտացոլումը», - ասել է կառավարության ղեկավարը: 

Այնուհետև ներկայացվել են մարզում կրթության, գյուղատնտեսության, առողջապահության, սոցիալական և քաղաքաշինության ոլորտներում առկա խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: 
Ներկայացվել են նաև գյուղական դպրոցներում մասնագետ ուսուցիչների ներգրավման, նախադպրոցական կրթության մատչելիության ապահովման և ոլորտի բարեփոխման վերաբերյալ մի շարք առաջարկություններ: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ԿԳ նախարարի հետ քննարկել դրանք և ներկայացնել ռացիոնալ լուծումների տարբերակներ: 

Վարչապետին զեկուցվել է նաև պետական աջակցությամբ գյուղատնտեսական տեխնիկայով ապահովման, գյուղատնտեսական մասնագիտությունների մասնագետների պատրաստման և վերապատրաստման, հակակարկտային կայանների ներդրման վերաբերյալ: Տեղեկանալով, որ ֆերմերների շահագրգռվածությունը նշված ծրագրից օգտվելու առումով բավական ցածր է՝ կառավարության ղեկավարը նշել է, որ գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագիրը բավական շահավետ պայմաններ է առաջարկում, և անհրաժեշտ է պատշաճ, մանրամասն իրազեկել դրա մասին: Մասնագետների պատրաստման և վերապատրաստման հարցի առնչությամբ էլ նշվել է, որ այդ նպատակով մշակվել է համապատասխան հայեցակարգ: Կարևորելով կարճաժամկետ և արդյունավետ դասընթացների կազմակերպումը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է հայեցակարգը քննարկել շահագրգիռ գերատեսչությունների հետ: 

Ներկայացվել են նաև առողջապահության և սոցիալական ոլորտի խնդիրների լուծման մասով ներկայացված առաջարկությունները: Քննարկվել են, մասնավորապես, մարզի առողջապահական համակարգում բարեփոխման և օպտիմալացման ուղղությամբ կատարված աշխատանքները, ինչպես նաև երեխաների պաշտպանության և ներառական կրթության բնագավառում համալիր բարեփոխումների միջոցառումները: Քաղաքաշինության ոլորտի հարցերի շրջանակում անդրադարձ է կատարվել Լոռու մարզի աղետի գոտու գյուղական բնակավայրերում անօթևան մնացած և շահառու ճանաչված ընտանիքների բնակարանային խնդիրներին: Վարչապետը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին մարզպետարանի պատասխանատուների հետ համատեղ քննարկել նշված հարցերը և ներկայացնել առաջարկություններ: 

Արծարծվել են նաև մարզում զբոսաշրջության խթանման հնարավորություններին և խոշոր քաղաքների զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր: Ներկայացվել է, մասնավորապես, Վանաձոր քաղաքի զարգացման տեսլականը, որում շեշտը դրվում է ինդուստրիալ տուրիզմի խթանման և քաղաքի զբոսաշրջային գրավչության բարձրացման միջոցառումների վրա: Վարչապետը ողջունել է գաղափարը և հանձնարարել սեղմ ժամկետում կոնկրետ բիզնես ծրագիր մշակել:

Քննարկման ավարտին վարչապետ Կարապետյանը նշել է, որ անհրաժեշտության դեպքում նման հանդիպումները կանոնավոր են լինելու և միաժամանակ հորդորել մարզային իշխանության ներկայացուցիչներին չսպասել նման այցերի՝ հարցերը բարձրացնելու համար: «Եթե Լոռու մարզպետարանի աշխատակազմը, համայնքապետերը ցանկանում են, որ իրենց խնդիրները լուծվեն, պետք է շատ ինտենսիվ դրանք բարձրացնեն նախարարությունների առջև: Իսկ եթե նախարարներն ուզում են իրենց ծրագրերն իրագործվեն, պետք է մարզպետարանները դարձնեն իրենց դաշնակիցն ու փիլիսոփայության քարոզողը: Ռեգուլյար, ամենօրյա ռեժիմով պետք է աշխատեք: Դուք պետք է լինեք ձեր մարզի զարգացման շարժիչ ուժը: Մենք դա ավելի լավ չենք պատկերացնելու ու այս խնդիրները մեկ առ մեկ լուծելով պետք է առաջ շարժվենք», - նշել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ տարեվերջին, պարզ ձևակերպված հայտանիշներով, գնահատվելու է մարզպետերի աշխատանքը:

Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»