Ջեյ Զին պատմել է իր լեսբուհի մոր մասին
LifestyleՀամացանցն արդեն երկու օր է՝ բուռն կերպով քննարկում է 47-ամյա ռեփեր Ջեյ Զիի «4։44» ալբոմը, որն, ասես, ինքնակենսագրական լինի։ Ջեյ Զին իր նոր ստեղծագործություններում հիմնականում պատմել է Բեյոնսեի հետ ընտանեկան կյանքի մասին, որտեղ ակնարկել է նաեւ իր դավաճանությունները (լուրեր էին պտտվում, թե նա դավաճանել է Բեյոնսեին, շրջանառվում էր նաեւ Ռիհաննայի անունը)։

Ռեփերը երգել է նաեւ մոր՝ Գլորիա Քարթերի հետ հարաբերությունների մասին։
Smile երգում Ջեյ Զին իր մորը լեսբուհի է անվանել։
«Mama had four kids but she's a lesbian / Had to pretend so long, that she's a thespian. Don't matter to me if it's a him or her / I just want to see you smile through all the hate» («Մայրս 4 երեխա ուներ, նա լեսբուհի է։ Պետք չէր այսքան ժամանակ ձեւացնել։ Ինձ համար նշանակություն չունի, ես պարզապես ցանկանում եմ այս ատելության մեջ քեզ ժպտալիս տեսնել»),-երգում է ռեփերը։
Հայտնի է, որ Գլորիա Քարթերն ամուսնալուծվել է, երբ երեխաները փոքր էին։ Բացի Ջեյ Զիից, նա եւս երեք երեխա է դաստիարակել։
Աղբյուրը՝ Daily Mail