Երեք նախանշան, որ զույգի հարաբերություններն ավարտվելու եզրին են
LifestyleԵթե Դուք ունեցել եք այս երկու զգացմունքը, ուրեմն ձեր հարաբերություններն արդեն ավարտվել են
1. Դու չեք բարկանում։ Ցավոք, երբ դուք բարկանում եք, դա նշանակում է, որ ամեն ինչ ձեզ մոտ չի ավարտվել։ Բարկություն զգալը, նշանակում է, որ Դուք անտարբեր չեք, Դուք հույս ունենք, որ վեճի ժամանակ կլուծվի ձեր խնդիրը։ Այնպես որ, վեճերը՝ ոչ թե բաժանում են նշանակում, այլ՝ ամեն ինչ հարթելու փորձ։
2. Դուք անգամ չեք տխրում։ Տխրությունը կամ ցավը շատ ուժեղ զգացմունքներ են, և ինչպես բարկությունը, տխրությունը նույնպես ցույց է տալիս, որ ամեն ինչ Ձեզ համար մեկ չէ՝ հույս ունենալով, որ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի։ Դուք տխրում եք Ձեր կամ Ձեր սիրելիի սխալի պատճառով, քան որ մտածում եք ձեր հարաբերությունների մասին և այն ձեզ համար շատ թանկ է։ Իսկ եթե տխրությունն ու ցավը բացակայում են, ապա նույն սխալը կարող եք կրկնել այլ մարդու հետ նույնպես։
3. Դուք անտարբերություն և կարեկցանք եք զգում։ Դուք դեռ կարեկցում եք տվյալ մարդուն, նրա մասին հոգ եք տանում, սակայն հասկանում եք որ չեք ուզում այդ հարցում ջանքեր գործադրել։ Դուք այս հարաբերություններից դաս եք քաղել, տվյալ մարդուն շնորհակալ եք ամեն ինչի համար, բայց Դուք չեք կարող նրան հետ առաջ գնալ, քանի որ Դուք փոխվել եք։