Դեն նետեք հին բարձերը
LifestyleԱմերիկացի մի խումբ գիտնականներ ուսումնասիրություններ են իրականացրել և բացահայտել են, որ բարձերը կարող են վնաս հասցնել մարդու առողջությանը, եթե դրանք յուրաքանչյուր վեց ամիսը մեկ չփոխեք։ Հին բարձերում կարող են կուտակվել կեղտ, ճարպ, մեռած մաշկի բջջային զանգվածներ, հայտնում են մասնագետները։ Մասնագետները պնդում են, որ հին բարձերի վրա քնող մարդկանց մոտ կարող է զարգանալ ակնե:
Պատճառը դեմքով կեղտի և մաշկի մեռած բջջիների վրա քնելն է։ Փոշու տզերը, որոնք ապրում են բարձերում, կարող են առաջացնել ասթմա և ալերգիկ ռեակցիաներ: Ալերգիայից տառապող մարդկանց երկու երրորդը ալերգիա ունի փոշու տզերի պատճառով, որոնք ապրում են գորգերի և անկողնու պարագաների մեջ։
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: