Մթերքներ, որոնք ուժեղ ծարավ են առաջացնում
LifestyleԻտալիացի դիետոլոգները կազմել են մթերքների ցուցակը, որոնք ուժեղ ծարավ են առաջացնում։
Գազավորված քաղցր ըմպելիքները, մրգային հյութերը, շաքարավազով կիտրոնի հյութերը ուղեղին ոչ թե ծարավն են հագեցնում, այլ հակառակը՝ ջուր խմելու ցանկություն է առաջանում։
Համի խթանիչներ, որոնք առկա են կարիի սոուսի, ապուրներին և արագ պատրաստվող սննդի մեջ։
Սուրճը և այլ տեսակի ըմպելիքները, որոնք կոֆեին են պարունակում։ Նման տիպի ըմպելիքները ջրազրկում են առաջացնում։ Նորմալ է համարվում օրական 2 բաժակ սուրճը կամ 200 մգ կոֆեին պարունակող ըմպելիքը։ Իսկ եթե այս ընթացքում Դուք քիչ ջուր եք օգատգործում, ապա դիետոլոգները խորհուրդ են տալիս առհասարակ հրաժարվել կոֆեինից։
Ամռան ընթացքում դիետոլոգները խորհուրդ են տալիս հրաժարվել աղի մթերքների։
Վերջիններս նաև խորհուրդ են տալիս ամռանը հրաժարվել արագ սննդից, թթու և պահածոյացված ուտելիքներից։