Չինաստանը հանդես է եկել ԱՄՆ դեմ բողոքով
Международные новостиՊաշտոնական Պեկինը վճռական բողոք է հայտնել Հարավ-Չինական ծովում Սիշա կղզիների վիճելի ջրատարածք ամերիկյան USS Stethem ականակրի ինքնակամ մտնելու դեմ: Այս մասին նշված է Չինաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
«Հուլիսի 2-ին ամերիկյան USS Stethem ականակիրն առանց թույլտվության մտել է չինական Սիշա կղզիների ջրատարածք: Չինաստանն անմիջապես ռազմանավեր եւ կործանիչներ է ուղարկել ամերիկյան նավին նախազգուշացնելու եւ նրան տարածքային ջրերից հեռացնելու համար»,- նշված է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանի հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում:
«Սիշա կղզիները Չինաստանի բնիկ տարածքն են: ԱՄՆ-ը, քողարկվելով «նավարկման ազատության» դրոշով, հերթական անգամ ռազմական նավ է ուղարկել, որն ինքնակամ մտել է չինական Սիշա կղզիերի ջրատարածք` խախտելով Չինաստանի օրենքները միջազգային իրավունքի համապատասխան նորմերը, կոպիտ խախտելով Չինաստանի ինքնիշխանությունը, այս ջրերում խափանելով խաղաղությունը, անվտանգությունը եւ կարգը»,- նշել են Չինաստանի ԱԳՆ-ից` ԱՄՆ-ին կոչ անելով նման գործողությունները դադարեցնել: