Փհենյանում հայտարարել են, որ հրթիռները կարող են հարվածել երկրագնդի ցանկացած կետի
Международные новостиՀյուսիսային Կորեան հայտարարել է, որ իր հրթիռները կարող են հարվածել երկրագնդի ցանկացած կետի։ Համապատասխան հոդվածը Կորեական ազգային բանակի ռազմավարական զորքերի օրը հրապարակվել է երկրի կենտրոնական կուսակցական պարբերականում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Կորեական ազգային բանակի ռազմավարական զորքերը անհրաժեշտության դեպքում կարող են հարվածել երկրագնդի ցանկացած կետի ուղղությամբ»,-հավաստել է պարբերականը։ Նշվում է, որ հարյուր արձակումից հարյուրն էլ նպատակին կծառայեն, քանի որ շարժական արագ մեկնարկային սարքավորումների շնորհիվ այդ հրթիռները հնարավոր չէ նկատել։
Պարբերականը հիշեցնում է նաեւ բարեհաջող փորձարկումների մասին։ Խոսքը վերաբերում է մասնավորապես «Հավսոն-12» բարձրացված միջին հեռահարությամբ նորագույն բալիստիկ հրթիռին եւ գործողությունների միջին շառավղով «Փուքիքսոն-12»-ին, ինչպես նաեւ «երկիր-նավ» դասի թեւավոր հրթիռներին։