Դուտերտեն հայտարարել է, որ բանտ կնետի Մարավիում ռազմական դրություն սահմանելու որոշումը քննադատողներին
Международные новостиՄինդաո կղզում ռազմական դրություն սահմանելու օրինականության վերաբերյալ Ֆիլիպինների Գերագույն դատարանի որոշման նախաշեմին երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ բանտ կնետի արտակարգ միջոցներ սահմանելու որոշումը քննադատողներին, հայտնում է Asian Correspondent-ը։
Մայիսին Դուտերտեն ռազմական դրություն է սահմանել Մինդաոյում, որտեղ ԻՊ-ի գրոհայինները գրավել են Մարավի քաղաքը։ Դուտերտեն հայտարարել է, որ կանտեսի Գերագույն դատարանի որոշումը։ «Սա կախված չէ Գերագույն դատարանի քմահաճույքից։ Ես տեսնում էմ, որ իրավիճակը քաոսային է, իսկ դուք ինձ խնդրում եք ռազմական դրությունը չեղարկել։ Ես ձեզ կկալանավորեմ եւ ճաղերի ետեւ կնետեմ»,- հայտարարել է Ֆիլիպինների նախագահը՝ հավելելով, որ փոխզիջումներն անհնար են, երբ խոսքը վերաբերում է երկրի շահերին։
Ֆիլիպինների ԶՈւ-ից հայտարարել են, որ մոտ են Մարավիում ահաբեկիչների դեմ հաղթանակին, որոնք քաղաքն արդեն 7 շաբաթ պաշարված են պահում։