Իրաքի Անբար նահանգում իրագործված ահաբեկչության հետեւանքով 14 մարդ է զոհվել
Международные новостиԻրաքի Անբար նահանգում մահապարտ ահաբեկիչը, որը կանացի հագուստով էր հանդերձավորվել, ինքնապայթեցում է կատարել գաղթականների ճամբարում։ Պայթյունի հետեւանքով 14 մարդ զոհվել է, ավելի քան 20 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել, հայտնում է AP-ն։
Տեղական իշխանությունների ներկայացուցչի խոսքով՝ պայթյունը տեղի է ունեցել ԻՊ-ի գրոհայինների գրաված Քաիմ քաղաքից փախած մարդկանց ճամբարում տեղավորելիս։ Զոհվածների թվում է ոստիկանության գնդապետ։ Նրան կասկածելի է թվացել երկար զգեստով մարդը, նա բռնել է նրան եւ հենց այդ պահին պայթյուն է որոտացել։