Անկարան դատապարտել է Հունաստանին Էգեյան ծովում թուրքական նավը գնդակոծելու համար
Международные новостиԱնկարան դատապարտել է Հունաստանի առափնյա պաշտպանության ծառայությանն Էգեյան ծովում թուրքական բեռնատար նավը գնդակոծելու համար: Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ կայքում:
«Թուրքիայի տարածքում երկու կետերի միջև երթուղի իրականացնող անզեն առևտրական նավը գնդակոծության ենթարկելու համար արդարացում չկա: Մեր միակ սփոփանքն այն է, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի մահացել և չի տուժել», - նշվում է նախարարության հաղորդագրության մեջ:
Հունաստանի առափնյա պաշտպանության ծառայությունն իր հերթին հայտնել է, որ ստիպված է եղել կրակ բացել՝ թմրանյութեր տեղափոխելու համար կասկածվող թուրքական նավը կանգնեցնելու համար: Այս մասին РИА Новости-ին հաղորդել է Հունաստանի առափնյա պաշտպանության մամուլի ծառայությունը: