Ճապոնիան մտադիր է Չինաստանին եւ Ռուսաստանին խնդրել ավելի կառուցողական դեր խաղալ ԿԺԴՀ-ի հարցում
Международные новостиՃապոնիան մտադիր է Չինաստանին եւ Ռուսաստանին խնդրել ավելի կառուցողական դեր խաղալ ԿԺԴՀ-ի սպառազինության ծրագրի հարցում։ Երկրի վարչապետ Սինձո Աբեն մտադիր է Գերմանիայում կայանալիք G20 գագաթնաժողովում համապատասխան խնդրանքով դիմել Չինաստանի եւ Ռուսաստանի առաջնորդներին, հաղորդում է Reuters-ը։
«Համաշխարհային առաջնորդները ներկա կլինեն G20 հանդիպմանը, եւ ես կցանկանայի միջազգային հանրությանը համերաշխության կոչ անել հյուսիսկորեական հարցի շուրջ»,- ասել է Աբեն։
«Ես նաեւ ծրագրում է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին եւ (Ռուսաստանի) նախագահ (Վլադիմիր) Պուտինին խնդրել ավելի կառուցողական դեր խաղալ»,-նշել է նա։