Կանադան ներողություն կխնդրի եւ միլիոնավոր դոլարներ կվճարի Գուանտանամոյի նախկին կալանավորին
Международные новостиԿանադան ներողություն կխնդրի եւ միլիոնավոր դոլարներ կվճարի Գուանտանամո բանտի նախկին կալանավորին։ AP-ի հաղորդմամբ՝ Կանադայի Գերագույն դատարանը վճռել է, որ պաշտոնատար անձինք նրան հարցաքննել են «ճնշող հանգամանքներում»։
Խոսքն Օմար Հադրի մասին է։ Վերջինը ծնվել է Կանադայում եւ 15 տարեկանում հայտնվել է Գուանտանամոյում։ Նա իրեն մեղավոր է ճանաչել ամերիկացի զինծառայողի սպանության մեջ։ Ընդհանուր առմամբ, նա Գունատանամոյում 10 տարի է անցկացրել։
Կանադայի Գերագույն դատարանը վճռել է, որ Օմարը սպանության եւ մի շարք այլ հանցագործությունների մեջ իրեն մեղավոր է ճանաչել ճնշման ներքո։ Մասնավորապես, հարցաքննությունների ընթացքում նրան թույլ չեն տվել քնել։ AP-ի տվյալներով՝ Կանադայի կառավորությունն Օմարին 8 մլն դոլարի չափով փոխհատուցում կվճարի։