Սինթետիկայի վնասակար ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա
LifestyleԳրեթե բոլորն էլ կրում են այնպիսի հագուստ, որի բաղկացուցիչ կամ ամբողջական մասը սինթետիկա է: Պարզվում է` պետք է զդուշանալ նման հագուստից, քանի որ այն բացասաբար է անդրադառնում մարդու օգանիզմի վրա:
Սինթետիկայի բաղադրիչ կազմող քիմիական թելը խախտում է մաշկի ջերմափոխանակությունը ու այն չի շնչում, մարմինը չի օդափոխվում և մարդ սկսում է ավելի շատ քրտնել: Սինթետիկ նյութերը ունեն հիգրոսկոպիկ ցածր մակարդակ, որի հետևանքով խոնավությունը մնում է մաշկի և հագուստի միջև մարդը շատ է քրտնում:
Սինթետիկայի հետ շփման արդյունքում առաջանում է ստատիկ էլեկտրականություն և գրգռում է մաշկի նյարդային վերջավորությունները, առաջանում է արագ հոգնածություն, անքնություն և գրգռվածություն:
Սինթետիկայի օգտագործումը հատկապես վտանգավոր է կանաց համար: Պետք է հիշել, որ սինթետիկ միջադիրները ու ներքնազգեստը ազդում են սեռական օրգանների լորձաթաղանթի վրա և գենետիկ ու քիմիական վտանգ ներկայացնում առողջության համար:
Սինթետիկան դառնում է անոթների տոնուսի փոփոխության պատճառ, խթանում է մազանոթների արյան հոսքը և մաշկը դառնում է առավել զգայուն:
Սինթետիկ նյութերի ներկերը կարող են նաև դերմատիտի և ալերգիայի պատճառ դառնալ:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: