Բաքվում փախստականների հանրակացարանում հրդեհ է բռնկվել
Международные новостиԲաքվում փախստականների հանրակացարանում հրդեհ է բռնկվել: Report-ի փոխանցմամբ՝ հոսանքալարերի կարճ միացման հետեւանքով առաջացած հրդեհի արդյունքում 5 մարդ ծանր աստիճանի այրվածքներ է ստացել:
Տուժածներից մեկին հիվանդանոց են տեղափոխել, մյուսներին ամբուլատոր օգնություն են ցուցաբերել:
Հրդեհաշիջման աշխատանքներին 6 հրշեջ մեքենա է մասնակցել: Շենքի չորս հարկերի բնակիչներն արդեն վերադարձել են իրենց տները, հինգերորդ հարկում երեք բնակարան ամբողջությամբ այրվել է: