Գերմանիայի ԱԳՆ-ն Էրդողանին նախազգուշացրել է, որ նա չմտածի թուրքական հյուպատոսության առջեւ հայտնվելու մասին
Международные новостиԳերմանիայի ԱԳ նախարարությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նախազգուշացրել է, որ նույնիսկ չմտածի թուրքական հյուպատոսության առջեւ հայտնվելու կամ G20-ի գագաթնաժողովին մասնակցելու համար Գերմանիա իր այցի ընթացքում տեսակապով հանդես գալու մասին, փոխանցում է DW-ն:
Մեկնաբանելով այն լուրերը, թե Էրդողանը մտադիր է մարտահրավեր նետել Գերմանիայի կառավարությանը եւ հանդես գալ թուրք համայքի առջեւ, չնայած Գերմանիայի իշխանությունների արգելքին, Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Մարտին Շաֆերը նշել է, որ դա «Գերմանիայի կառավարության կամքին ուղղված վիրավորանք կլինի եւ երկրի ինքնիշխանության խախտում»: Նրա խոսքով` Գերմանիայի կառավարությունը լծակներ ունի, որպեսզի նման գործողությունների վրա ազդի:
Ավելի վաղ Բեռլինը Անկարային մերժել է Համբուրգ կատարելիք այցի շրջանակում Գերմանիայի թուրք համայնքի առջեւ Էրդողանի ելույթ ունենալու թույլտվությունը: