Չինաստանում գետերը վարարել են. ջրհեղեղի հետևրանքով ավելի քան 50 մարդ է զոհվել
Международные новостиԱվելի քան 50 մարդ է զոհվել Չինաստանի հարավային նահանգներում առաջացած ջրհեղեղների պատճառով:
Ինչպես հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը` վկայակոչելով տեղի պաշտոնյաներին, ավելի քան 60 գետի ջրերի մակարդակը բարձրացել է` հասնելով վտանգավոր մակարդակի:
Չինաստանի կառավարությունը 103 մլն դոլար է հատկացրել երկրի կենտրոնական և հարավային նահանգներում ջրհեղեղներից տուժածներին անհապաղ օգնություն ցուցաբերելու և հետևանքները վերացնելու համար:
Հունան նահանգի մայրաքաղաք Չանշայում ռեկորդային կես մետր անձրևներ են տեղացել մեկ շաբաթում: Դա ավելին է, քան հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին տեղացող անձրևների ընդհանուր միջին ցուցանիշը:
Տարերային աղետի հետևանքով տուժել է ավելի քան 9.5 մլն մարդ: Իշխանությունները հարյուր հազարավոր մարդկանց են տարհանել մի քանի նահանգում: Անմիջական տնտեսական վնասը գնահատվում է 18 մլրդ յուան (2.65 մլրդ դոլար):