Կատալոնիան անկախություն կհռչակի հանրաքվեից անմիջապես հետո
Международные новостиԿատալոնիան մտադիր է Իսպանիայից անկախություն հռչակել անմիջապես հոկտեմբերին անցկացվելիք հանրաքվեից հետո, եթե ինքնավար մարզի բնակիչները կողմ քվեարկեն անկախությանը:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, համապատասխան որոշում հուլիսի 4-ին ընդունել է Կատալոնիայի իշխող կոալիցիան:
«Եթե ձայների մեծամասնությունը կողմ լինի Կատալոնական հանրապետության ստեղծմանը, ակնհայտ է, որ անհապաղ պետք է անկախություն հռչակվի», - ընդգծել է իշխող կոալիցիայի ներկայացուցիչ Գաբրիելա Սերան:
Անկախության անհապաղ հռչակման մասին ասվում է օրենքում, որով Կատալոնիան բացառվում է Իսպանիայի իարվական համակարգից:
Կատալոնիայում անկախության հարցի շուրջ հանրաքվեն պետք է տեղի ունենա հոկտեմբերի 1-ին: