Ճապոնիան շտապ հանդիպում է խնդրել Չինաստանի, ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի ներկայացուցիչների հետ
Международные новостиՃապոնիան շտապ հանդիպում է խնդրել Չինաստանի, ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի ներկայացուցիչների հետ՝ կապված Հյուսիսային Կորեայի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկման հետ: Այս մասին հայտնել է Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչ Յոշիհիդե Սուգան, սակայն մանրամասներ չի նշել:
Նրա խոսքով՝ Ճապոնիայի կառավարությունը քայլեր է ձեռնարկում՝ ճապոնացիների անվտանգությունն ապահովելու համար: Սուգան նշել է, որ փորձարկումը «շատ նման էր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկման»: