Սահմանադրական երկիր դառնալու համար մենք ունենք բազմաթիվ խնդիրներ. սահմնադրագետ
ПолитикаՄիջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, սահմանադրագետ Արտաշես Խալաթանն այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին անդրադարձավ Սահմանադրության օրվան: Բանախոսն իր խոսքում նշեց, որ հասարակության մեջ գնալով պետության գիտակցումը, Սահմանադրությա կարեւորությունն ընդլայնվում է. «Որպես սահմանադրական պետականություն մեր հեռանկարները լավատեսական եմ դիտարկում: Հասարակության իրավագիտակցությունն այն մակարդակի չէ, որ այս օրը տոնվի ինչպես ազգային տոն, սակայն աստիճանաբար աճում է այն քաղաքացիները թիվը, ովքեր իսկապես գիտեն, թե ինչ օր է այսօր»,-ասաց Արտաշես Խալաթյանը՝ անդրադարձ կատարելով նաեւ Սահամանադրական փոխոխություններին, որով անցում կատարեցինք խորհդարանական կառավարման համակարգին:
«Այս պարագայում քաղաքական իշխանությունը չի վերապահվում միայն հաղթող քաղաքական ուժին եւ ընդդիմությունը հնարվորություն է ունենում ներազդել պետության համար կարեւոր որոշումների վրա: Հիմա ունենք սահմանադրական հիմքեր փոխելու նախկին վիճակը, երբ ընդդիմությունը մեկուսացած էր պետության համար կարեւորագույն որոշումների վրա ներազդելու հնարավորությունից»,-ասաց նա:
Ինչպես նշեց սահմանադրագետը, Սահմանադրական երկիր դառնալու համար, մենք ունենք բազմաթիվ խնդիրներ. չկա ներհասարակական կոնսեսուս երկրի զարգացման տեսլականի ուղղությամբ: