Սերբ նկարիչը թղթի վրա փայլուն օպտիկական պատրանքներ է ստեղծում. լուսանկարներ
LifestyleՍերբ նկարիչ Նիկոլա Կուլջիչին տեսողական խաբկանք առաջացնող տեխնիկայի միջոցով հետաքրքիր աշխատանքներ է ստեղծում թղթի վրա: Նրա բոլոր հերոսները տպավորություն են ստեղծում, թե դուրս են թռչում թղթից:
Կուլջիչին նկարում է տարբեր պատկերներ՝ կենդանիներից մինչև առարկաներ ու հայտնի անիմացիոն հերոսներ: Նրա բոլոր նկարները նման են եռաչափ քանդակների, բայց իրականում դրանք սովորական թղթի վրա նկարված պատկերներ են:
Սերբ նկարիչը պատմել է, որ ինքը հետաքրքրված է եռաչափ նկարչությամբ: Ցանկալի պատկեր տեսնելու համար պետք է պարզապես կտրել թղթի վերին հատվածն ու նկարին նայել 45 աստիճան անկյան տակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: