Իսպանիայի վարչապետը Կատալոնիայի իշխանությունների հայտարարությունը «ավտորիտար բարբաջանք» է անվանել
Международные новостиԻսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը Կատալոնիայի իշխանությունները հայտարարությունները «ավտորիտար բարբաջանք» է անվանել։ Հայտարարությունների համաձայն՝ եթե հոկտեմբերի 1-ին կայանալիք անկախության հանրաքվեի արդյունքում բնակիչների մեծամասնությունն «այո» ասի անկախությանը, 48 ժամվա ընթացքում կհայտարարվի Իսպանիայից անկախանալու մասին, փոխանցում է AP-ն։
Նրա խոսքով՝ իսպանացիներն ու կատալոնացիները կարող են վստահ լինել, որ անկախություն հռչակող կողմերի «առճակատումները» երբեք չեն հաղթի ժողովրդավարական պետությանը։
Ռախոյը մեկնաբանություններով է հանդես եկել, երբ Կատալոնիայի իշխող կուսակցությունը նախատեսված հանրաքվեն անցկացնելու օրինագծի մանրամասներն է ներկայացրել։ Օրինագծի համաձայն՝ եթե բնակիչների մեծամասնությունն «այո» ասի, հանրաքվեից հետո երկու օրվա ընթացքում Կատալոնիան անկախ կհռչակվի։