Թրամփին զայրացրել է Չինաստանի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ առեւտրաշրջանառության աճը
Международные новостиԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վրդովված է Չինաստանի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ առեւտրաշրջանառության աճի կապակցությամբ:
«Առաջին եռամսյակում Չինաստանի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ առեւտրաշրջանառությունն աճել է գրեթե 40%-ով: Չափազանց շատ է Չինաստանի համար, որի հետ մենք աշխատում ենք, բայց մենք պետք է նրան փորձելու հնարավորություն տայինք»,- Twitter-ում գրել է Թրամփը:
Նշենք, որ ավելի վաղ Թրամփն իր հիասթափությունն էր հայտնել Հյուսիսային Կորեայի հարցով Չինաստանի գործողությունների առիթով՝ ընդգծելով, որ Չինաստանի գործադրած ջանքերը բավարար չեն: