Նոր լուսանկարներ ու մանրամասներ Լիոնել Մեսսիի շքեղ հարսանիքից. այն հսկել են 450 ոստիկան
LifestyleBlognews.am-ը գրում է.
Լեո Մեսսին՝ 30-ամյա արգենտինացի ֆուտբոլիստը, ով համարվում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, ամուսնացել է 29-ամյա Անտոնելլա Ռոկուցոյի հետ, ում հետ ծանոթ էր դեռ մանկությունից։
Մեսսին աշխարհում ամենալավ վարձատրվող 3-րդ մարզիկն է՝ 80 միլիոն դոլար աշխատավարձով. դե, ինչպես և սպասվում էր, հարսանեկան արարողությունն էլ չհիասթափեցրեց։
Շքեղ, համաշխարհային ճանաչում ունեցող աստղերի, ֆուտբոլիստների ներկայությամբ հարսանեկան արարողությունը տեղի ունեցավ City Center Rosario համալիրում։

The Daily Mail-ը հաղորդում է, որ հյուրերին զգուշացվել էր իրենց հետ մի քանի հագուստ բերել, իսկ բջջային հեռախոսները խստորեն արգելվել են։ 450 ոստիկան հսկել է տարածքը։
Հուրախություն մեզ՝ որոշ հյուրերի հաջողվել է մի քանի լուսանկար ու հոլովակներ նկարել։
Մանկության մտերիմ ընկերներ ու երկար տարիների սիրահարներ Լիոնել Մեսսին ու Անտոնելլա Ռոկուցոն վերջապես ամուսնացան. հարսանեկան արարողությունը տեղի ունեցավ Արգենտինայի Ռոսարիո քաղաքում։
Զույգը վարձել էր City Center Rosario համալիրը։

Բջջային հեռախոսներ ներս տանելն արգելվել է, սակայն Անտոնելլայի ինստագրամյան էջում հրապարակվել է այս նկարը, որ ցույց է տալիս՝ որքան գեղեցիկ է կազմակերպված եղել ամեն ինչ։

Զույգը համբուրվում է, իսկ սևեռուն հայացքով նրանց նայող փոքրիկը նրանց երկու որդիներից մեկն է՝ Թիագոն։

Հարսի շքեղ զգեստի հեղինակը մադրիդցի դիզայներ Ռողա Կլարան է։

Իսկ կոշիկները կարվել են արգենտինացի ֆեյշն դիզայներ Ռիկի Սարկանիի կողմից։

Հյուրերին հյուրասիրել են 5 աստղանի մենյուով, որը ներառել է մսի ու պանրի լայն տեսականի, ավանդական արգենտինական մսային կերակուրներ ու սուշի։

Ֆուտբոլիստների մի խումբ եկել է մասնակցելու արարողությանը։

Կառլես Պույոլը՝ թոշակի անցած իսպանացի ֆուտբոլիստը, ընկերուհու՝ Վանեսսա Լորենցոյի հետ պատվարժան հյուրերի շարքում էր։

Ֆաբրեգասն ու Դանիելլա Սեմաանը ևս ներկա էին։

Խավիեր Ալեխանդրո Մասչերանոն ու իր կինը՝ Ֆերնանդան, խախտել էին հեռախոսներ չբերելու արգելքը ու արել այս լուսանկարը։

Լուիս Սուարեսը կնոջ՝ Սոֆիա Բալբիի հետ, ևս հրավիրվածների շարքում էին։

Իսկ այս լուսանկարում Մեսսին ընկերների հետ նշում է չամուսնացած լինելու վերջին օրը։

Անտոնելլան էլ իր հերթին նշում էր ամուսնության նախորդ օրը՝ ամուսնու ընկերների կանանց ու իր ընկերուհիների հետ։
