Սաուդյան Արաբիան կոչ է արել Թուրքիային օբյեկտիվ դիրք գրավել քաթարյան ճգնաժամում
Международные новостиՍաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ Ջուբեյրը կոչ է արել Թուրքիային օբյեկտիվ դիրք գրավել քաթարյան ճգնաժամում և չսատարել Քաթարին, այս մասին հայտնում է թուրքական haberler.com կայքը:
Նշենք, որ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, քննադատելով Պարսից ծոցի երկրների կողմից Քաթարի դեմ վարվող քաղաքականությունը, հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է հավատարիմ մնալ Քաթարին ու աջակցել այդ երկրին ստեղծված ճգնաժամում:
Նա նաև ընդգծել է, որ առանց Քաթարի անմիջական ցանկության և պահանջի Թուրքիան ոչ մի դեպքում հետ չի կանգնի Քաթարից և չի փակի իր ռազմաբազան: Ի դեպ, թուրքական ռազմաբազայի փակումը ներառված է Քաթարին ներկայացված 13 պահանջների ցանկում:
Հիշեցնենք, որ Պարսից ծոցի տասը պետություն, այդ թվում՝ յոթ արաբական երկիր, խզել է դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու համար։ Դոհային ներկայացվել է տասներեք պահանջներից բաղկացած ցուցակ, որոնց կատարման դեպքում միայն երկրի հետ հարաբերությունները հնարավոր է վերականգնվեն։