Արաբական երկրները հայտարարել են Կատարի բոյկոտը երկարացնելու մասին
Международные новостиԱրաբական երկրները կշարունակեն բոյկոտել Կատարին, որը մերժումով Է պատասխանել իրեն ներկայացված վերջնագրին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարվել Է Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ), Բահրեյնի եւ Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների՝ Կահիրեում տեղի ունեցած հանդիպմանը:
Հանդիպման մասնակիցները հայտարարել են, որ Կատարի բացասական պատասխանը «վկայում Է նրա կողմից իրադրության ամբողջ լրջությունն ու վտանգավորությունը չըմբռնելու մասին», եւ ափսոսանք են հայտնել այդ առթիվ: Ինչպես հայտարարել Է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ի ղեկավար Աբդել ալ Ջուբեյրը, Դոհայի նկատմամբ լրացուցիչ միջոցների մասին կհայտարարվի կոնսուլտացիաներից հետո՝ «համապատասխան ժամանակ»:
Պարսից ծոցի առաջատար երկրների եռյակը՝ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն եւ Բահրեյնը, Կատարին մեղադրում են ահաբեկչության եւ ծայրահեղականության աջակցման մեջ: Այդ մեղադրանքներին են միանում Եգիպտոսը եւ այլ արաբական երկրներ: Մեկ ամիս առաջ նրանք հայտարարել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին:
Ինչպես BBC-ին պատմել են ԱՄԷ-ի պաշտոնատար անձինք, վերջնագրի ժամկետը լրանալուց հետո Կատարի դեմ տնտեսական եւ քաղաքական պատժամիջոցները մշտական բնույթ կկրեն: