ԵԽ-ն սատարել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները դադարեցնելու մասին որոշումը
Международные новостиԵվրախորհրդարանը սատարել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները դադարեցնելու մասին որոշումը: ԵԽ անդամները հուլիսի 6-ի նիստում հավանության են արժանացրել համապատասխան բանաձեւի նախագիծը:
Եվրոպացի խորհրդարանականները հայտարարել են, որ բանակցությունները պետք է դադարեցվեն, եթե Անկարան իրականացնի հանրաքվեով նախատեսված սահմանադրական փոփոխությունները, որոնք ընդլայնում են նախագահ Էրդողանի լիազորությունները:
Քվեարկությունից առաջ Թուրքիայի Եվրամիության հարցերի նախարար Օմեր Չելիքը հայտարարել է, որ Անկարան մերժում է անդամակցության բանակցություններից հրաժարվելու ցանկացած առաջարկ՝ այլ ոլորտներում համագործակցության օգտին: