Ընթանում է Ազգային ժողովի արտահերթ նիստը (ուղիղ)
ПолитикаՀայաստանի Ազգային ժողովում, այսօր՝ հուլիսի 7-ին, շարունակվում է արտահերթ նստաշրջանը, որի նախաձեռնողը ՀՀ կառավարությունն է:
Խորհրդարաննա այսօր կշարունակի քննարկել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը եւ ՀՀ կենտրոնական բանկի 2016 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (գնաճի հաշվետվություն):
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը: