Ինդոնեզիայի ոստիկանությունը հարցաքննում է Դոնալդ Թրամփի գործընկերոջը
Международные новостиԻնդոնեզիայի ոստիկանությունը հարցաքննում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործընկերոջը։ Նա մեղադրվում է գլխավոր դատախազի տեղակալին սպառնալու մեջ, փոխանցում է AP-ն։
51-ամյա միլիարդատեր Հարի Թանոեսոջիբոյին, ով հայտնի է որպես Թանոե, արգելված է 6 ամիս լքել Ինդոնեզիան։ Թանոեն մեղադրվում է գլխավոր դատախազի տեղակալին SMS հաղորդագրությունների տեսով սպառնալիքներ ուղարկելու մեջ, որը հետաքննում է միլիարդատիրոջ Mobile-8 Telecom ընկերության հետ կապված գործը։ Եթե մեղարդանքները հաստատվեն, գործարարին 4 տարվա ազատազրկում է սպառնում։ Նրա փաստաբանների համաձայն՝ մեղադրանքը քաղաքական դրդապատճառներ ունի։ Փաստաբանները նաեւ պնդում են, որ իրենց պաշտպանյալը ոչ մի հանցանք չի գործել։
Միլիարդատերը, որը նաեւ Թրամփի երդմնակալության արարողության հյուրերից էր, քաղաքական հավակնություններ ունի։ Նա հայտարարել է, որ 2019 թվականին կարող է իր թեկնածությունն առաջադրել Ինոդոնեզիայի նախագահական ընտրություններում։