Իտալիայում բնակելի շենք է փլուզվել
Международные новостиԻտալիայի Տորե Անունցիատա քաղաքում՝ Նեապոլից ոչ հեռու, բնակելի շենք է փլուզվել: Ըստ AP-ի՝ փրկարարները հույս ունեն փլատակների տակ ողջ մնացած մարդկանց գտնել:
Նրանց կարծիքով՝ փլատակների տակ կարող է 6-7 մարդ լինել: Հայտնի չէ, թե ինչն է փլուզման պատճառը: Ականատեսների վկայությամբ՝ փլուզումից առաջ պայթյունի ձայն չի լսվել: