Տուսկին մտահոգում է ԵՄ-ի հաշվին Մոսկվայի հետ հարաբերությունները հարթելու՝ Թրամփի ցանկությունը
Международные новостиԵվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին անհանգստացնում է ԵՄ-ի հաշվին Մոսկվայի հետ հարաբերությունները հարթելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցանկությունը։ Reutersi-ի փոխանցմամբ՝ այս մասին նա լրագրողներին ասել է Համբուրգում G20 գագաթնաժողովի շրջանակում։
«Երեկ Վարշավայում ԱՄՆ նախագահի շուրթերից մենք զարմանալի խոսքեր լսեցինք՝ միջատլանտյան հանրության, ԱՄՆ-ի ու Եվրոպայի համագործակցության, ընդհանուր քաղաքական ավանդույթների եւ քաղաքակրթության, ինչպես նաեւ Արեւմտյան հասարակությանը պաշտպանելու պատրաստականության մասին։ Մենք երկար ենք սպասել նախագահ Թրամփի այդ խոսքերին։ Բայց հարցն այն է, արդյո՞ք դա եզակի դեպք է, թե նոր քաղաքական ուղղություն։ Երեկ Վարշավայում Թրամփն ասաց այն, ինչն ասելը դյուրին է, բայց գլխավորը գործողություններն են։ Առաջին փորձությունը կլինի այստեղ՝ Համբուրգում մեր հանդիպումը»,- նշել է Տուսկը։