Եգիպտոսում զինյալների հարձակման հետեւանքով 10 զինվորական է զոհվել
Международные новостиՍինայի թերակղզու Ռաֆահ գյուղի մոտ հսկիչ անցակետի վրա հարձակման հետեւանքով անվտանգության ուժերի 10 աշխատակից է զոհվել: Այս մասին հաղորդում է AP-ն՝ վկայակոչելով Եգիպտոսի պաշտոնական աղբյուրներին:
Մահապարտ ահաբեկիչն ականապատ ավտոմեքենայով բախվել է հսկիչ անցակետին, ինչից հետո մեկ տասնյակից ավելի դիմակավորված զինյալներ փոխհրաձգություն են սկսել անվտանգության ուժերի հետ: Արդյունքում 10 մարդ է զոհվել, այդ թվում՝ բարձրաստիճան սպա, 20 վիրավոր կա: