Ինչպե՞ս ստեղծել #PoolsideSelfie ինքնատիպ նկարներ PicsArt հավելվածով. տեսանյութ
LifestyleԱմռան այս շոգ օրերը շատերը վայելում են ծովի ափին կամ պարզապես լողավազան են այցելում և սոցիալական ցանցերում հրապարակում իրենց, այսպես ասած, «նախանձ առաջացնող» լուսանկարները:
Ստորև քայլ առ քայլ ներկայացնում ենք, թե ինչպես կարելի է խմբագրել նկարները ջրային մոտիվներով` նույնիսկ առանց ծով կամ լողավազան այցելելու:
- Ներբեռնեք անվճար PicsArt ֆոտոխմբագրման և սոցիալական հավելվածը iOS, Android կամ Windowsհեռախոսների համար:
- Որոնման հատվածում փնտրեք և ընտրեք Pool ստիկերներից ցանկացածը, սեղմեք Apply և ընտրեք առաջին՝ թափանցիկ ֆոնը:
- Լողավազանի նկարն ընտրելուց հետո, սեղմեք Add photo հրահանգը և ավելացրեք ձեր՝ ցանկացած լուսանկարը:
- Այնուհետև սեղմեք Effect հրահանգը, ընտրեք Colors, ապա՝ Colorize: Սեղմեք Colorize հրահանգը և ընտրեք settings menu, ապա փոփոխեք Difference և Amount չափանիշը` դարձնելով դրանք շուրջ 200, ապա հաստատեք աջ անկյունում գտնվող սլաքի օգնությամբ:
- Այնուհետև սեղմեք Adjust և Brightness-ը ավելացրեք մինչև 60, Satruration-ը՝ 100, Highlights-ը՝ 30, ապա հաստատեք:
- Սեղմեք Cutout և մատի օգնությամբ նշեք նկարի ցանկալի հատվածի եզրերը, սեղմեք Save:
- Ուղղեք նկարի չափսերն ու դիրքը և հաստատեք:
Վերջում՝ տեղադրեք ձեր լուսանկարը սոցիալական ցանցերում #PoolsideSelfie հեշթեգով: