Ադրբեջանի նախկին ԱԳ նախարարը խոստովանել է ադրբեջանական դիվանագիտության տապալումը
Международные новостиԱդրբեջանի նախկին ԱԳ նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը խոստովանել է, որ համեմատելով Հայաստանի և Ադրբեջանի վարած արտաքին քաղաքականությունը, հստակ երևում է, թե ինչ սխալներ է թույլ տվել ու ինչ ակնհայտ տապալումներ ունի ադրբեջանական կողմը միջազգային հանրության հետ հարաբերություններ կառուցելիս:
Նախարարն այս մասին հայտարարել է ադրբեջանական իշխանությունների հետ սերտորեն կապված լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում:
Մեկնաբանելով սահմանին ստեղծված վերջին իրադարձություններն ու լարվածության աճը՝ նա նշել է, որ ադրբեջանական կողմը միջազգային կառույցների հետ շփվելիս մի շարք սխալներ է թույլ տալիս՝ ի տարբերություն Հայաստանի արդյունավետ արտաքին քաղաքականության:
«Այդ արդյունավետության հիմնական խթանն է Հայաստանի կողմից իրականացվող ակտիվ արտաքին քաղաքականության, ռազմական մարտավարություն ու քաղաքական ռազմավարության ճիշտ համադրումը:
Կարծում եմ, որ ադրբեջանական կողմն իր արտաքին քաղաքական ռազմավարության մեջ պետք է անհապաղ բարեփոխումներ իրականացնի, հակառակ դեպքում կշարունակի արտաքին քաղաքականության մեջ տապալվել: Այսպես այլևս չի կարող շարունակվել»,- նշել է նա: