Մադրիդում ակրոբատը մահացել է՝ 28 մետր բարձրությունից ընկնելու հետեւանքով
Международные новостиՄադրիդի Mad Cool երաժշտական փառատոնում ելույթ ունեցած ակրոբատը մահացել է՝ 28 մետր բարձրությունից ընկնելու հետեւանքով: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով շոուի կազմակերպիչներին:
«Mad Cool փառատոնի կազմակերպիչները ցավում են փառատոնի երկրորդ օրը օդային ակրոբատի հետ կատարվածի համար»,-ասվում է շոուի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունում:
Կազմակերպիչները նաեւ ցավակցություն են հայտնել զոհվածի ընտանիքին:
Նշվում է, որ հուլիսի 8-ին ակրոբատի հիշատակը կհարգեն մեկ րոպե լռությամբ: