Ռուսաստանի և Ուկրաինայի հետաքրքրությունները նույնն են. Պուտին
Международные новостиՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսների և ուկրաինացիների շահերն իրականում համընկնում են, երկու ժողովուրդներին էլ հուզում է տնտեսության զարգացումը: Այս մասին Պուտինը հայտնել է Համբուրգում G20-ի գագաթնաժողովի ընթացքում:
«Չեն համընկնում միայն մայրաքաղաք Կիևի ղեկավարության և որոշ քաղաքական շրջանակների շահերը: Ռուսաստանը և Ուկրաինան հետաքրքրված են տնտեսությունների զարգացմամբ»,- ասել է ՌԴ նախագահը:
Պուտինի խոսքով՝ Ուկրաինայի խնդրով արդեն իսկ ԱՄՆ վարչակազմի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել, ով մշտական հիմունքով զբաղվելու է երկրում ճգնաժամի լուծման ուղղությամբ: