Հռոմի Պապը վախենում է, որ G20-ի ժամանակ փախստականների դեմ դաշինքներ կարող են ստեղծվել
Международные новостиՀռոմի Ֆրանցիսկոս Պապը խիստ վախենում է, որ Համբուրգում անցկացվող G20-ի գագաթնաժողովում կարող են աշխարհի առաջատար պետությունների միջև փախստականների դեմ դաշինքներ ստեղծվել:
«Ժամանակակից աշխարհում մենք կարևորագույն խնդիր ունենք. դա աղքատների, թույլերի խնդիրն է՝ ի թիվս միգրանտների: Այժմյան միգրացիոն ճգնաժամն առանձնացված չէ աշխարհում շարունակվող պատերազմների խնդրից: Ահա թե ինչու է G20-ն անհանգստացնում ինձ»,- հայտարարել է Ֆրանցիսկոս Պապը:
Ֆրանցիսկոս Պապը նաև G20-ի երկրների առաջնորդներին կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել աղքատներին և փախստականներին: