Լեհաստանի արևելքում 10 հազար մարդ է տարհանվում Երկրորդ համաշխարահայինից մնացած ռումբի պատճառով
Международные новостиԼեհաստանի արևելքում գտնվող Բելոստոկ և Սուպրասլ քաղաքներում իրականացվող ճանապարհային աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած խոշոր ռումբ, ինչի հետևանքով բնակիչներին սկսել են տարհանել: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով լեհ պաշտոնյաներին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ մարդիկ ավտոբուսներով տեղափոխվում են դպրոցների շենքեր, որտեղ նրանք կսպասեն ռումբի վնասազերծմանը:
Բելոստոկի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Աննա Կովալսկայայի խոսքով՝ նշված թաղամասում բնակվում է մոտ 10 հազար մարդ: Տարհանումը շարունակվում է:
Նշվում է, որ 500 կգ քաշով գերմանական ST-500 ռումբը հայտնաբերվել է հուլիսի 6-ին: Մասնագետները մտադիր են բեռնել այն հատուկ ավտոմեքենայի մեջ և ոչնչացնել պոլիգոնում: