ՌԴ Նախագահն ու վարչապետը ցավակցություն են հայտնել ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Իլյա Գլազունովի մահվան կապակցությամբ
Международные новостиՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ցավակցքություն են հայտնել ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Իլյա Գլազունովի մահվան կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը.
Գեղանկարիչ, Ռուսաստանի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության կադեմիայի հիմնադիր և ռեկտոր Իլյա Գլազունովը վախճանվել է կյանքի 88-րդ տարում, ՏԱՍՍ-ին հայտնել է Գլազունովի կինը՝ Ինեսա Օռլովան։