Համբուրգում անկարգությունների հետևանքով մոտ 500 ոստիկան է տուժել
Международные новостиՀամբուրգում անցկացված «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ժամանակ հակագլոբալիստների հետ բախումներից հետո տրամադրվել է ձերբակալման 37 օրդեր: Այս մասին հայտնում է Stern-ը՝ հղում անելով քաղաքի անվտանգության ապահովմանն ուղղված ոստիկանական գործողության ղեկավար Հարթմութ Դուդեին:
Հարթմութ Դուդեի խոսքով՝ անկարգությունների հետևանքով ընդհանուր առմամբ տուժել է ոստիկանության 476 աշխատակից:
Հիշեցնենք, որ հուլիսի 7-8-ը գերմանական Համբուրգ քաղաքում անցկացվել է «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը, որի շրջանակնում անցկացվել են մի շարք երկկողմ և եռակողմ հանդիպումներ:
Հայտնի է, որ գերմանական ոստիկանությունը ջրցաններ է կիրառել G20 գագաթնաժողովի հակառակորդների գիշերային ցույցերը ցրելու համար, իսկ ավելի ուշ ցուցարարները «մոլոտովյան կոկտեյլներ»՝ կրակային պայթուցիկներ են նետելոստիկանների վրա: