Քալիֆորնիայում անտառային հրդեհները չեն նահանջում
Международные новостиՔալիֆորնիայում անտառային հրդեհները չեն նահանջում՝ իշխանություններին ստիպելով տարհանել հարյուրավոր մարդկանց, փոխանցում է BBC-ն։
Շոգն ու երաշտը բարդացնում են հրդեհը հանգցնելու գործընթացը։ Ուժեղ քամիների պատճառով հրդեհի շուրջ 17 օջախ է գոյացել, որոնք տարածվել են նահանգում։
Հատկապես ուժեղ օջախներ են գրանցվել Սանտա Բարբարա շրջանում, որտեղ դրանցից մեկը տարածվել է 93 հեկտար տարածքում։
Նահանգի տարբեր շրջաններում հազարավոր հրշեջներ են մոբիլիզացվել՝ հյուսիսում գտնվող ազգային պարկից մինչեւ Սան Բերնարդինո՝ Լոս Անջելեսի մերձակայքում։ Արդեն մի քանի տասնյակ տուն է այրվել, կան տուժածներ։
Օդերեւութաբանների համաձայն՝ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը շատ բարձր կլինի, ինչը մեծ վտանգ է ներկայացնում տարեց մարդկանց ու երեխաների համար։